1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

27.12.2016 11:04 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 7 շենքի մոտ բախվել է մայթեզրի ծառին, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 24 հասցեի դիմաց կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել երկու «Տոյոտա» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցում բախվել է ծառին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 06.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 03.00-ին, Երևանի Վ.Փափազյան և Հր.Քոչարի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Հոնդա Ցիվիք» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 77-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքից դեպի «Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհին բախվել է առվի վրա տեղադրված երկաթյա թիթեղի:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «GMS» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհի 1-ին կմ-ին «Արարատ Ռեզորտ» հյուրանոցի մոտ փորձել է մտնել հյուրանոցի տարածք՝ խոչընդոտ հանդիսանալով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային:
«Մազդա»-ի վարորդը բախումից խուսափելու համար մեքենան դուրս է բերել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 117-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց, իսկ նույն օրը, ժամը 13.00-ին, բուժօգնության է դիմել նաև վարորդը:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 107-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Նոտտե» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Նոտտե»-ի ուղևորուհին և «ՎԱԶ-21015»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Կապան-Գեղանուշ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: