ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

28.08.2017 17:06 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 26-ին, ժամը 15.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 26-ին, ժամը 22.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցի թիվ 2Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 26-ին, ժամը 13.30-ին, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սիլիկյան թաղամասի 11-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 26-ին, ժամը 11.50-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա.Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 00.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 26-ին, ժամը 22.30-ին, Երևանի Ծ.Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 26-ին, ժամը 22.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 130 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 26-ին, ժամը 19.05-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին ժամը 23.00-ի սահմաններում Արտաշատ-Բուրաստան գյուղամիջյան ճանապարհի Ազատավան գյուղի հատվածում իրար են բախվել «ՎԱԶ 21-703-114-01» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Օպել Սստրա» մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի երկաթգծի գծանցի հատվածում բախվել է «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Կիա» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Մարչ»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևան-Արմավիրի ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «ԵրԱԶ» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21703»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 28-ին, ժամը 1.30-ին, նշված ավտովթարից ստացած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև «ԵրԱԶ»-ի ուղևորը:
Կատարվում է քննություն:


***

Օգոստոսի 26-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Սուբարու-Ֆորեստեր» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով շտապօգնության բրիգադի կողմից տեղում բուժօգնություն են ցուցաբերվել «ՎԱԶ-2107»-ի վարորդին և ուղևորին, իսկ «Սուբարու-Ֆորեստեր» 2-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 26-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 6-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 1.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ հոնքի և գլխի գագաթային շրջանների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 46-ամյա տղամարդ, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է Արջասարում` ծառից վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խմբին հիշյալ տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է ոչ թե ծառից վայր ընկնելու, այլ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհի 8-րդ կմ-ին ծառին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ-Ֆիդայիներ փողոցի թոնրատան մոտ «Մազդա Տիտան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդը և «Նիսսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Տիեզերագնացների փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԿԻԱ Պիկանտո» և «Նիսսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Կիա Պիկանտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 26-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հարակից ճանապարհին «Մերսեդես Ե 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 00.55-ի սահմաններում, Արզնի-Աբովյան ավտոճանապարհին անհայտ ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 ուղևոր մարմնական վնասվածքներով բուժօգնության են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր ճանապարհի 1-ին կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: