1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

28.12.2015 17:40 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեխովի փողոցի թիվ 29/6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 12.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում թիվ 2 երթուղին սպասարկող էլեկտրատրանսպորտի վարորդը վերսկսել է ընթացքը, ինչի հետևանքով 83-ամյա ուղևորն իջնելու ժամանակ ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13.40-ին, Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 5/1 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.50-ին, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 27/2 հասցեի մոտ բախվել է վթարի ենթարկված, կայանված «Տոյոտա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաների և կողաշրջվել:
«ԲՄՎ X5»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 03.10-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Խորենացու փողոցի թիվ 1/Գ հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց 190 E» մակնիշի ավտոմեքենան Սպիտակի Տեր-Սիմոնյան փողոցի և Սպիտակ-Գյումրի ճանապարհի խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ատոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Գորիսի Գուսան Աշոտի փողոցում կայանված «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան, ինքնաբերաբար առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 17.20-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևան քաղաքի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: