ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

28.03.2017 10:22 ՃՏ պատահարներ

Մարտի 27-ին, ժամը 10.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վշտունու փողոցում՝ «Շանթ» ՍՊԸ դիմաց, վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 26-ին, ժամը 23.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 17 հասցեի դիմաց բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը և 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 27-ին, ժամը 13-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 44 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 27-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Հոնդա Ակորդ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 159/Ա շենքի դիմաց բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: