ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

29.05.2017 11:00 ՃՏ պատահարներ

Մայիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Բյուրական-Անտառուտ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրի քարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 25-ին, ժամը 13.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ծնկան հոդի դրսային վերկոճի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 25-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարանի Բաղրամյան փողոցում գտնվող վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն, ինչի հետևանքով նա ստացել է վնասվածքը:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 3-րդ փողոցի թիվ 16 տան դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 27-ին, ժամը 23.35-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Հյունդայի Ելանտրա», «ՎԱԶ-2107» և «Մերսեդես Ե-124» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հյունդայի Ելանտրա»-ի վարորդը, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Մերսեդես»-ի ուղևորին շտապօգնության խմբի կողմից տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Պատահարի հետևանքով երեք ավտոմեքենաներն այրվել են:
Հրդեհը մարվել է մայիսի 28-ին, ժամը 00.15-ին, ՀՓՋ 2 մարտական հաշվարկների ուժերով:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 27-ին, ժամը 18.20-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես E 200» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 166-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես C 180»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 27-ին, ժամը 6.00-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 101-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 13.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթաշեն 10-րդ փողոցի թիվ 11 տան մոտ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 17.45-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի երթուղային ավտոբուսը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27/4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որին շտապօգնության խմբի կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 13.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի 85 հասցեում գործող սուպերմարկետի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 14.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 22.00-ի սահմաներում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ճանապարի 6-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց և բախվել է հողաթմբին, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես C 200» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին, որից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Մխչյան-Հովտաշեն ցուցանակի միջնամասում:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 29-ին, ժամը 1.20-ի սահմաններում, «Մերսեդես E 220» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 83-րդ կմ-ի Տիգրանաշեն գյուղի տարածքում` Քյարքիի ոլորաններում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց-230 Ե» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Արճիս գյուղի ոլորաններում, կորցնելով կառավարումը, գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: