ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

29.08.2017 11:35 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 27-ին, ժամը 15.40-ին, տրոլեյբուսը Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 18.20-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 52 հասցեի մոտ իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 40-ամյա մի քաղաքացուհի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 21.45-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 7 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես», «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի ժակ Կուստոյի փողոցում բախվել է գազատար խողովակի հենասյանը և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստսի 27-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 15.45-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել տարբեր մակնիշների 4 ավտոմեքենա, ինչի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 20.35-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 57-ամյա քաղաքացուհի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Սեբաստիայի և Մալաթիայի փողոցների խաչմերուկում «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից կտրուկ արգելակելու և ավտոմեքենայի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 23.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 28 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 27-ին, ժամը 10.40-ին, Երևանի Աճառյան փողոցի և Առինջ գյուղի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-31029» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Նույն օրը, ժամը 20.45-ին, «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 9.30-ին, Երևանի Գյուրջյան և Հին Նորքի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 16.20-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 17/7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 59 հասցեի մոտ իրար են բախվել «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 20.50-ին, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Քոչինյան փողոցի թիվ 3/13 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 22.10-ին, Երևանի Գայի պողոտայի և Սաֆարյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Արագածոտնի մարզում՝ Ագարակ-Բյուրական ճանապարհի 2-րդ կմ-ին, իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21015»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՖՈՒՌ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 44-րդ կմ-ին՝ Այգավան գյուղի հատվածում, բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 15/2 հասցեի դիմաց իրար են բախվել «Նիսան Ալտիմա», «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմանկան վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Օգոստոսի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի սարատեղից իջնելիս շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին ժամը 12.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հոբարձի-Գյուլագարակ ճանապարհին՝ Գյուլագարակ գյուղի սկզբնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ճամփեզրի ջրատարը, ինչի հետևանքով 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Կոմիտաս-Վ.Մամիկոնյան փողոցների խաչմերուկում բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: