Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 27-ին, ժամը 08.40-ին, Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Հոնդա» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2105»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 27-ին, ժամը 10.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ:
Նույն օրը 34-ամյա տղամարդը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 10.00-ի սահմաններում իր «Սեատ» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 40-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հիշյալ երիտասարդին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 60-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 28-ին, ժամը 22.00-ին, Երևանի Գրիբոյեդովի և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 28-ին, ժամը 01.45-ին, Երևանյան խճուղու և «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի», «Ֆորդ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մրգաշեն-Նոր Արտամետ ճանապարհի 1-ին կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի:
«Աուդի»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: