ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

30.07.2018 16:07 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

Հուլիսի 27-ին, ժամը 09.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Խորենացու փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 08.50-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 15.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 25-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 17.15-ին, Երեւանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Օպել» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 10.45-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գերցենի եւ Ռուբինյանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 13.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա տղա։ Երեխայի մայրը հայտնել էր, որ տղան վնասվածքը ստացել է իրենց տանը՝ պարսպի վրայից վայր ընկնելու հետեւանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի «Արևիկ» հանգստյան գոտուում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղային։
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 16.5-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հարվածել էլեկտրասյանը։ 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սպանդարյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գայ-Հայկաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններու, Գեղարքունիքի մարզի Գետափնյա փողոցի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 21-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 10.25-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-21063» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները եւ «ՎԱԶ-21099»-ի 26-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաջարան քաղաքի Տերյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին,ժամը 22.00-ին, «Մերսեդես Բենց 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Սյունիքի մարզի Հալիձոր թաղամասի կամրջի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Տոյոտա ՌԱՎ 4» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 99-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, մոտ 25 մ գլորվել ձորը. մեքենայում հրդեհ է բռնկվել։ 26-ամյա վարորդը եւ 31-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին։ Երկու ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 12.40-ին Երեւանի Խանջյան եւ Հերացի փողոցները միացնող թունելում իրար են բախվել «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 11.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Շիրակի փողոցում բախվել է պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 13.30-ին, Երեւանի Մուրացանի եւ Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «Նիսան» մակնշի ավտոմեքեաներ. «Նիսան»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ եւ հրաժարվել ստացիոնար բուժումից:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 14.45-ին, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Նար-Դոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս», «ԿԻԱ» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»–ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 17.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 27-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 19.10-ին, Երեւանի Նոր Արեշի 7-րդ եւ Նուբարաշենի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» եւ «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 38-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 11.40-ին, «Հոնդա» մակնիշի մոպեդի վարողը Երեւանի Կասյան փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 19.35-ին, Երեւանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ։ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Աթան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մոտ 100 մետր գլորվել ձորը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 18.00-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ֆ.Թևոսյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։ 20-ամյա վարորդը եւ 21-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 28-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում իրար են բախվել «ԲՄՎ X », «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի եւ «Մերսեդես»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 02.30-ին, Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եւ «Հորնիտ» մոտոցիկլետը. մոտոցիկլետավարը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խորենացու փողոցում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել բենզալցակայանի ծածկի երկաթե հենակին. 27-ամյա վարորդը եւ 18-ամյա ու 16-ամյա ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 14.15-ին, Երեւանի Ավան Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգսի փողոցում վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արևշատ գյուղում բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 23-ամյա վարորդը տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 53-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ «ՎԱԶ-2170»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 19.00-ին, 45-ամյա մի կին ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Սեւան քաղաքի Նաիրյան փողոցում «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ։
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 60-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Շեւրոլետ Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ. վերջինիս 55-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 21.30-ին, Արզական-Թեղենիք ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21015» եւ «Պորշե» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 29-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 161-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանապարհամերձ «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի պատին։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: