1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

05.12.2016 15:59 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 15-ին, Երևանի Արմենակյան փողոցի թիվ 113 հասցեի մոտ իրար են բախվել «Սուբարու» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 20-ին, Երևանի Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը, «Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.05-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 64 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Զվարթնոց-Նորակերտ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2104» մակնիշի 2 ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 16-ի սահմաններում, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևանի Կարմիր Բանակի փողոցում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Նոր-Գեղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պարանոցի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև «Օպել Կորսա»-ի վարորդը, ով վնասվածքը ստացել է նույն վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 4-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ամասիա-Ցողամարգ ճանապարհի 2-րդ կմ-ին կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, Նոր Խարբերդ Ա/Ը 30-րդ փողոցի թիվ 50 տան մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և անհայտ մակնիշի կցորդով մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներից տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 16/9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.43-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Արտենի-Դալարիկ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է շոգեքարշին:
«Միցուբիշի»-ի վարորդը ժամը 16.45-ին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73.2 կմ-ին «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ 318»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14-ի սահմաններում, «Ֆորդ Էսկապ» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում` Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել ճամփեզրի ծառերին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: