Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 4-ին, ժամը 12.15-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 27 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 00.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 107 հասցեի դիմաց բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով` վրաերթի է ենթարկել 4 տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 19.05-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ, իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 18.00-ին, «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան Ապարան քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցում բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 82-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարի վայրում վարորդները և «ԳԱԶ-24»-ի ուղևորը շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել են առաջին բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 17.10-ին, «Մերսեդես Բենց Ե-220» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել բանուկ մասից և հարվածել բետոնե հենապատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: