1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

06.10.2015 17:46 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 05.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող կամրջի տակ բախվել է պատի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեխովի փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա երիտասարդ, ով հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.30-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի ճանապարհին` /հասցեն պարզվում է/ ավտովթարի հետևանքով:
Ըստ բժշկի տեղեկանքի` երիտասարդն ի վիճակի չէ հաղորդում տալու:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 16.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ալկոհոլային խմածություն, գլխի գագաթի կտրած, պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1964 թ. ծնված Արթուր Կ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Նոր Նորքի 6-րդ զանգվածում, թիվ 23 երթուղու ավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի-Բավրա 37-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Արագածի բաժնում ՀՀ ՏԿ ԱԻՆ Արագածոտնի ՄՓՎ Արագածի ՀՓՋ-ից հաղորդում է ստացվել, որ Ծիլքար գյուղի մոտ ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ «Միցուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 90-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում /երկաթգծից մոտ 2 կմ դեպի Գյումրի քաղաք/ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես G 550» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՈւԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գառնի գյուղի Երևանյան փողոցի ճանապարհին վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Սպրինտեր 210» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 187-րդ կմ-ին բախվել է համընթաց ընթացող «ԶԻԼ-495810» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց Սպրինտեր 210»-ի 14-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մայիսյան կամուրջ-Ոսկեպար-Նոյեմբերյան 1-ին կմ-ին բախվել է «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: