Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 6-ին, ժամը 3.00-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի նոր ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 5-ին, ժամը 17.30-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 48 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆորդ», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆորդ»-ի վարորդը, 3 ուղևորը, «Մերսեդես»-ի վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 5-ին, ժամը 22.30-ին, Երևանի Խուդյակով թաղամասի թիվ 148 հասցեի մոտ իրար են բախվել «Լադա Կալինա» և «Տոյոտա Ալտեզա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Լադա Կալինա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ-ի հատվածում բախվել է մեկ այլ «ՎԱԶ 2106»-ի:
Ավտոմեքենաներից մեկի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 5-ին, ժամը 9.25-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի մոտ «Ֆուռ» է շրջվել, հնարավոր է՝ վարորդը թեթև վնասվածք ունենա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Սկանիա» մակնիշի կցորդով ավտոմեքենան նույն օրը, ժամը 8.30-սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը ստացել է աջ ականջախեցու քերծվածք, սալջարդ վնասվածք և հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 5-ին, ժամը 21.30-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Հանդիպում» ռեստորանային համալիրի մոտ, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհից դուրս կայանված «Վոլվո» և «Սքանիա» մակնիշի ավտոմեքենաներին:
«ԲՄՎ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 5-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 27 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 22 և 15 տարեկան երկու քաղաքացուհու և տեղափոխել նրանց հիվանդանոց, այնուհետև ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 16.15-ին, Երևանի Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Դեյվու» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Դեյվու»-ի ուղևորուհին վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի ցավ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 51-ամյա տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.15-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 24 շենքի մոտ, անհայտ մակնիշի ավտոմեքենան հարվածել է իր գոտկատեղին և հեռացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 12.10-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 23/6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 21.46-ին, «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշումով շտապօգնության ենթակայան է դիմել 19-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Մալաթիայի տոնավաճառին հարակից տարածքում գտնվելով թիվ 71 երթուղու միկրոավտոբուսում, կտրուկ արգելակման հետևանքով, դիպել է նստատեղի երկաթյա ձողին և ստացել վնասվածքը:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 5-ին, ժամը 00.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կ.Ուլնեցու փողոցի թիվ 141 հասցեում գտնվող ավտոտնակում կայանելուց հետո ինքնաբերաբար հետ է ընթացել և վրաերթի ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի կենտրոնական ճանապարհին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.10-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը նույնպես դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի 1-ին և 23-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի վարորդը և «ՎԱԶ-21063»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 4-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 44-ամյա տղամարդ և 37-ամյա կին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունու Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող հարսանյաց սրահի դիմաց վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացիներին, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին:
***
Փետրվարի 4-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 53-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին և կողաշրջվել, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: