1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

06.03.2017 12:02 ՃՏ պատահարներ

Մարտի 5-ին, ժամը 14.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 5/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 19.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 6-ին, ժամը 00.30-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20/8 հասցեի մոտ բախվել է հողակույտին և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան Փարպի-Ղազարավան ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակի հենասյանը, ինչի հետևանքով ուղևորը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ի հատվածում բախվել է «Պռադո» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 4-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 40-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.30-ին, գտնվելով անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի մեջ, Երևանի Արմենակյան փողոցում վթարի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 4-ին, ժամը 19.45-ին, «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյանների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու և 53-ամյա կնոջ, այնուհետև ավտոմեքենան բախվել է ծառի:
Վրաերթի ենթարկվածները, վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 4-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 53 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 4-ին, ժամը 21.20-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 4-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա և 34-ամյա 2 քաղաքացուհու, ովքեր մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել:
Պատահարի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Մարտի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Շևրոլետ Կրուզ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տարոն-4 թաղամասի թիվ 27 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 87 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց, այնուհետև ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 214-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել ձորում, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: