1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

07.03.2017 14:38 ՃՏ պատահարներ

Մարտի 6-ին, ժամը 5.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Ռոստովյան և Արցախի փողոցների խաչմերուկից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մոտ 45 տարեկան անհայտ տղամարդու:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 5.10-ին, Երևանի Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ տղամարդուն վրաերթի է ենթարկել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ վրաերթի ենթարկված տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 6-ին, ժամը 17.30-ին, Երևանի Ալմա-Աթայի փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 6-ին, ժամը 12.30-ին, Երևանի Պ.Սևակ և Կ.Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատ-Արտաշատ ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը, 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 6-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Սայաթ Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 7-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 6-ին, ժամը 13.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի «Նորավան» ամառանոցային համալիրի դիմաց բախվել է «Միցուբիշի Շարյոտ Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21010»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ախուրյանի Գյումրիի խճուղու թիվ 18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 6-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդները և 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: