1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

07.10.2016 17:40 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 23-ին, «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 95/11 հասցեի դիմաց բախվել է կայանված «BMW»-ի, որն էլ իր հերթին բախվել է կայանված «ԿռԱԶ»-ի, ինչի հետևանքով «ՄԱՆ»-ի վրա բարձած 14 տոննա քարն ընկել է «BMW»-ի վրա:
«BMW»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աէրացիա թաղամասի թիվ 2/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 հասցեի դիմաց բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 1.30-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Զ. Սարկավագի փողոցի թիվ 31 տան մոտ բախվել է ծառի:
Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 17-ի սահմաններում, «Դեյվո Կորանդո» մակնիշի ավտոմեքենան Դալար-Այգեստան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել հարակից դաշտը:
«Դեյվո Կորանդո»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.40-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Դպրոցականների և Հերացու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի առաջակողմնային մակերեսի կտրված արյունահոսող վերքեր, պարանոցի առաջակողմնային շրջանի լափաձև պատռվածք՝ արյունահոսող վերք, ճակատի և աջ ականջի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 36-ամյա տղամարդ:
Ըստ տուժողի հայտարարության՝ վնասվածքները ստացել է իրենց տան բակում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 2.50-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Բաղրամյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող խանութի պատին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի Կոմիտասի փողոցի թիվ 54 տան դիմաց վրաերթի է ենթարկել 10 և 11 տարեկան 2 աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 2.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը և «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ալափարս-Արզական ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 157-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «FAW» բեռնատար ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 7.45-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին վնասելով այդ պահին ճանապարհով անցնող ոչխարի հոտից 2 ոչխարի՝ դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: