Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 6-ին, ժամը 10.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Ադամյան փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.45-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63 և 66 տարեկան երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 10.00-ին, Երևանի Նուբարաշենի փողոցի թիվ 23/8 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը, շարունակելով ընթացքը, բախվել է «Սառը ջուր» կոչվող շինության պատին՝ վնասելով այն, որի հետևանքով 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.40-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 51/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 83-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 16-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանտես» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի պարսպին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21093»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 6 մսուր մանկապարտեզի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 16.00-ին, վարորդը ինքնակամ ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.05-ին, «Դայացո» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Դայվո» մակնիշի ավտոմեքենայի:
«Դայվո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Կապան ճանապարհի 18-րդ կմ-ին բախվել է հանդիպակաց ընթացող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.45-ի սահմաններում, «Հունդա Լոգո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 202-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Հունդա Լոգո» -ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2104»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: