1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

07.02.2017 12:04 ՃՏ պատահարներ

Փետրվարի 6-ին, ժամը 9.20-ին, Երևանի Սարալանջի փողոցի թիվ 35 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «Ֆորդ», «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 6-ին, ժամը 14.00-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 42 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 1.20-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վանասվածքները ստացել է նույն օրը, ժամը 00.05-ին, Երևանի Հր. Քոչարի և Վ.Փափազյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի սրահում վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 6-ին, ժամը 19.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 6-ին, ժամը 8.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սաֆարյան և Գյուրջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 6-ին, ժամը 16.25-ին, Երևանի Մոլդովական փողոցի և Մալյան նրբանցքի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 6-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «ՎԱՖ» մակնիշի Երևան-Արարատ երթուղու ավտոբուսը Երևան-Երասխ ճանապարհի 26-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով 6 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.15-ին, «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել մի քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարի ժամանակ:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 6-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե 190» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո վերջինս սահելով վրաերթի է ենթարկել ճամփեզրով քայլող 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մազդա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: