1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

08.11.2016 11:48 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 7-ին, ժամը 11.30-ին, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա Հայկ Կ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «քթի հետտրավմատիկ դեֆորմացիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Արմեն Մ.-ն և հայտնել է, որ վնասվածքը ստացել է նոյեմբերի 5-ին՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 11.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում բախվել է «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***

Նոյեմբերի 7-ին, ժամը 15-ին, Երևանի Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «ԼԻԱԶ» մակնիշի թիվ 17 երթուղու տրոլեյբուսը և «ԿԻԱ» ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 2 ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով ավտոմեքենաների մեկական ուղևորուհի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:


***
Նոյեմբերի 7-ին, ժամը 9.50-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 38-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ»-ի, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: