ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

08.02.2017 12:23 ՃՏ պատահարներ

Փետրվարի 7-ին, ժամը 14.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Եղբայրության փողոցի թիվ 16/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 17.00-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեխովի և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 8.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 8.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Նիսան Մաքսիմա», «Օպել Վեկտրա» և «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենս»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիսի Երիտասարդության փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի «Խնձորանոց» ռեստորանային համալիրի մոտ իրար են բախվել «Մերսեդես Ե 200», «Հոնդայի ՍՌՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Ե 200»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: