1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

09.10.2015 15:27 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 17.40-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ շարժվելով` վրաերթի է ենթարկել 80-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա տղամարդ և հայտարարել, որ վնասվածքները ստացել է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 2-ին, Արցախի 4-րդ նրբանցքի 10 շենքից, նշված վրաերթը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 53-ամյա մի տղամարդ և տվել խոստովանական բացատրություն, որ վրաերթը կատարել է «ԳԱԶ 33027» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.30-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի 10-րդ փողոցի թիվ 2 տան դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, բախվել է բետոնե արգելապատնեշների. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատի Թելմանի փողոցի թիվ 1 տան դիմաց, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ 31512-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդի Մաշտոցի և Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: