ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՏ պատահարներ Երևանում

19.11.2012 11:47 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 18-ին, ժամը 15.30-ին, Մ. Խորենացու փողոցում  իրար  են բախվել  «Դոջ»  և  «Սամանդ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Սամանդ»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 18-ին, ժամը 21.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Դեու-Նեքսիա» և «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի  հետևանքով «Դեու-Նեքսիա»-ի վարորդը  և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Երևան-Սևան ճանապարհին
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: