ՃՏ պատահար Արտաշիսյան փողոցում
Մայիսի 8-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 72/3 շենքի դիմաց «Շևրոլե նիվա-21230» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդենս-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով «Շևրոլե նիվա-21230»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
