ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՏ պատահար Սևան-Երևան ճանապարհին. 3 զոհ, 13 վիրավոր

20.08.2013 12:28 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին  «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի  միկրոավտոբուս է բախվել գովազդային վահանակի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորներ` 35-ամյա  Լարիսա  Հախվերդյանը,  32-ամյա Վանուշ Ղազարյանը  և Արմինե Ղազարյանը  տեղում մահացել են, մյուս 13 ուղևորները ևս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: