Ավազակություն՝ զենքի գործադրմամբ
08.02.2016 11:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները փետրվարի 7-ին, ժամը 17.55-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 3 հասցեից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վարդան Մ.-ին, ով հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով (Ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: