1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մալաթիայի ոստիկանները բնակարանային գողության փորձի դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14.02.2020 18:00 Գողություն

Փետրվարի 13-ին, ժամը 6.10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները շրջագայության ընթացքում Օհանովի շենքերից մեկի բակում նկատել են կասկածելի անձի։ Նկատելով ոստիկաններին՝ փախել է։
Հետապնդող ոստիկանները բռնել են տղամարդուն ու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Ոստիկանությունում պարզվել է բերման ենթարկվածի ինքնությունը։ Բալահովիտ գյուղի 62-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դիմակ, ձեռնոցներ, բանալիներ և կողպեք բացելու համար հարմարեցված գործիքներ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում բերման ենթարկվածը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, գողություն անելու համար փորձել է բացել Օհանովի 80 շենքի երկու բնակարանների դռների փականներ, սակայն չի կարողացել ու հեռացել է։
Գողության փորձերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: