Մալաթիայի ոստիկանները 32-ամյա տղամարդուն հայտնաբերեցին Մաշտոցի պողոտայում
«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 31-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Իվան Ս.-ին, որը օգոստոսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը), ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: