ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին մեքենաներից գողությունները

19.08.2019 16:33 Գողություն

Օգոստոսի 17-ին, ժամը 11.55-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ րոպեներ առաջ կոտրել են Բաբաջանյան փողոցում կայանված իր «Մազդայի» ապակին և սրահից գողացել պայուսակը:
Մեկնել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:
Ժամը 14.25-ին ստացվել է նույնատիպ մեկ այլ ահազանգ: Այս անգամ կոտրել էին Իսակովի պողոտայում կայանված «Մերսեդեսի» ապակին և սրահից գողացել դրամապանակ, որում եղել են փող ու քարտեր:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել է Իսակովի պողոտայի բնակիչ 18-ամյա մի երիտասարդ: Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և մասամբ ներկայացրել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: