Մալաթիայի ոստիկանների բացահայտումը
Հուլիսի 30-ին, ժամը 12.30-ին, Մալաթիայի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Հալաբյան փողոցի բնակիչ, 51-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսին Օգանովի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում գտնվող կոշիկի խանութից գողացել է տղամարդու կոշիկ:
Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա հունիսին Վ. Զատիկյանի անվան զբոսայգու նստարանի վրայից գողացել է մի քաղաքացու բջջային հեռախոսը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: