1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մալաթիայի ոստիկանները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում հարուցված քրեական գործի շրջանակներում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն կատարելու թույլտվության հիման վրա, մարտի 16-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1973 թ. ծնված Արթուր Ս.-ի Շահումյան 6-րդ փողոցում գտնվող տանը, կից օժանդակ շինություններում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են «Մագնում 58007» տիպի 12 տրամաչափի որսորդական հրազեն, «RECK Y-114933699» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված 11 փամփուշտով, անհայտ տեսակի ատրճանակ՝ առանց փամփուշտների, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, որսորդական հրազենի 12 տրամաչափի 102 փամփուշտ, տարբեր տրամաչափի 236 փամփուշտ, «Սվին» դանակներ, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 2 փամփուշտ, թափանցիկ ապակյա 4 տարաներում թունավոր նյութի /սնդիկ/ նմանվող հեղուկ, որսորդական 3 դանակ, 1 հատ սուր, «Տիր» տիպի հրացան՝ փամփուշտներով, ՝ 5 մգ և 1.0 մգ ծավալի 2 ներարկիչ, որոնցից 5 մգ ներարկիչում առկա էր 0.2 մգ ծավալի սպիտակավուն հեղուկ, իսկ մյուսը՝ դատարկ, օգտագործված:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Արթուր Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:


***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: