Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին գողությունը
21.08.2019 15:36
Գողություն
Օգոստոսի 20-ին, ժամը 21.20-ին, ոստիկանություն է զանգահարել մի կին և հայտնել, որ մոտ մեկ ժամ առաջ, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Բաբաջանյան փողոցում կայանված ամուսնու «Մերսեդեսի» սրահից գողացել են բջջային հեռախոս:
Մեկնել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Իսակովի պողոտայի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ: Երեկոյան նա բերման է ենթարկվել և ներկայացրել բջջային հեռախոսը:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: