Մալաթիայի բաժնի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
10.11.2021 12:56
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 9-ին Բաբաջանյան փողոցից բերման է ենթարկվել 32-ամյա Անդրանիկ Ա.-ն, որը նոյեմբերի 7-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Անդրանիկ Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: