Մալաթիայի ոստիկանները հայտնաբերեցին գողության մեղադրանքով հետախուզվողին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 11-ին Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 37-ամյա Բորիս Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Բորիս Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: