ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղամարդու մոտ «Մակարով» մարտական ատրճանակ կար. Կենտրոնականի քրեական հետախույզների բացահայտումը

Մարտի 31-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ: Նրանք, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, մայրաքաղաքի Խորենացու փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 44 և 31 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Տոյոտա Լենդ Կրաուզերով» հանդերձ։ Խուզարկությամբ 31-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։ Տղամարդիկ և կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: