ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են «Մակարով»

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են «Մակարով»

Օգոստոսի 29-ին, ժամը 12.25-ին, Արմավիրի քրեական հետախույզները, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիրի բնակիչ, 26-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով:
Տղամարդը հայտնել է, որ ատրճանակը պատկանում է իրեն, այն գտել է Երևան-Արմավիր ճանապարհի ճամփեզրին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: