1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ոստիկանության պետն ուրախությամբ փաստեց, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ու ՀՀ ոստիկանության համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, այդ համագործակցությամբ արդեն արձանագրվել են որոշակի լուրջ արդյունքներ, և առաջավոր փորձի փոխանակման արդյունքում՝ ձեռքբերումներն առավել ակնհայտ կդառնան: 
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը դիտում է որպես ոչ միայն տարածաշրջանային, այլև անդրազգային հանցավորության չափազանց վտանգավոր տեսակ, որի մարտահրավերներին հարկավոր է հակազդել համատեղ ուժերով, և, ընդ որում, կանխարգելիչ պայքար ծավալել հասարակության լայն շերտերում՝ ամենատարբեր ձևաչափերով: Այս համատեքստում ոստիկանության պետը կարևորեց ոստիկանության ծառայողների մշտական այցերը հանրապետության ավագ դպրոցներ:
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց նաև ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը և ոստիկանության համակարգում կատարվող վերափոխումները, որոնք ուղղված են ստորաբաժանումների արդիականացմանն ու հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Յուրի Ֆեդոտովը գոհունակություն հայտնեց երկու կառույցների համագործակցության արդի մակարդակի առնչությամբ` նշելով, որ փոխգործակցությունը կբարձրացնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: