ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահացել է ապօրինի որս կատարելու ընթացքում արձակված կրակոցից

Հունվարի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Քուսականց կապեր» կոչվող հանդամասում հայտնաբերել է 1961 թ. ծնված Սերոժ Հովհաննիսյանի դիակը՝ աջ ազդրի թափանցող հրազենային վնասվածքի հետքով:
Հունվարի 18-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի քննչական բաժանմունքի և Տավուշի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արծվաբերդի անտառպետության Նավուրի պահաբաժնի անտառապահ, 1980 թ. ծնված Կարեն Ջ.-ն, 1969 թ. ծնված Արմեն Ղ.-ն և Սերոժ Հովհաննիսյանը ապօրինի որս կատարելու նպատակով գնացել են Արծվաբերդի անտառպետության թիվ 3 պահաբաժնի «Քուսականց կապեր» կոչվող տարածք, որտեղ Արմեն Ղ.-ն իր ձեռքին եղած, ապօրինի պահվող 16 մմ տրամաչափի մեկփողանի «ԻԺ-18 Ե» տիպի ողորկափող հրացանից անզգուշությամբ կրակել և հրազենային վնասվածք է պատճառել Սերոժ Հովհաննիսյանին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է: 
 Արմեն Ղ.-ն ձերբակալված է:
 Հրացանն առգրավված է: 
 Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: