ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահացել է որսի ժամանակ

Օգոստոսի 11-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Նորաշեն գյուղի «Մնգլտեղերի փոս» կոչվող հանդամաս, որտեղ 1957 թ. ծնված Արամ Աթոյանը գոտկատեղի շրջանում հրազենային վնասվածքից մահացած է եղել:  
Պարզվել է, որ օգոստոսի 11-ին, ժամը  09.30-ի սահմաններում, 1971 թ. ծնված Արտակ Խ.-ն որսի ժամանակ իր անվամբ հաշվառված «Իժ-58» 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացանով անզգուշության հետևանքով կրակոց է արձակել Ա. Աթոյանի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Արտակ Խ.-ն կամավոր ներկայացել է բաժին:
Զենքն առգրավված է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: