Օրեր անց վրաերթի ենթարկված 37-ամյա կինը մահացել է
01.03.2022 09:48
ՃՏ պատահարներ
Փետրվարի 5-ին, ժամը 07.05-ին, Երևանի Էրեբունու և Մուրացանի փողոցների խաչմերուկում «Ֆորդ» բեռնատարի վարորդը վրաերթի էր ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Փետրվարի 28-ին, ժամը 10.50-ին, վրաերթի ենթարկված Օֆիկ Ղուկասյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: