ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

01.11.2022 09:43 ՃՏ պատահարներ
39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար էին բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21154» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «ՎԱԶ-21154»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հոկտեմբերի 31-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21154»-ի ուղևորը՝ 1983 թ. ծնված Հակոբ Վարդանյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: