Պատահար Երևան-Երասխ ճանապարհին. «ՎԱԶ-2107»-ի 26-ամյա ուղևորը տեղում մահացել է
18.11.2017 11:39
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 17-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 35-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ 5511» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը` 1991 թ. ծնված Հարություն Մաթևոսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: