Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
21.03.2022 10:07
ՃՏ պատահարներ
Մարտի 17-ին, ժամը 22.30-ին, Երևանի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մարտի 19-ին, ժամը 08.30-ին, 62-ամյա Աշոտ Մարտիրոսյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: