Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
22.04.2023 11:31
ՃՏ պատահարներ
Ապրիլի 20-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա Գրիգոր Ակուշյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ապրիլի 21-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: