42-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
22.11.2021 10:34
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 20-ին, ժամը 11.30-ին, Երևանի Վաղարշյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21150», «Մերսեդես Բենց» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաների, «Ֆոլքսվագենն» էլ առաջ ընթանալով՝ բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի: «ԲՄՎի» 42-ամյա վարորդ Արթուր Միքայելյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: