Տրոլեյբուսի 69-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
22.11.2023 11:15
ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, Երևանի Թևոսյան և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում տրոլեյբուսի քարշակման ժամանակ «Զիլ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել երկու վարորդներին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ տրոլեյբուսի 69-ամյա վարորդ Միշա Շահբազյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: