«ՎԱԶ-2106»-ի 43-ամյա ուղևորը մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
22.12.2022 11:18
ՃՏ պատահարներ
![«ՎԱԶ-2106»-ի 43-ամյա ուղևորը մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց «ՎԱԶ-2106»-ի 43-ամյա ուղևորը մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց](/timthumb?src=/resources/police/img/news/big/1671693590-4227.jpeg&q=75&w=780&wm=1)
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 52-րդ կմ-ին «ՎԱԶ-2106»-ը բախվել է «ԿամԱԶ» մակնիշի մեքենային: «ՎԱԶ-2106»-ի 43-ամյա ուղևոր Էդուարդ Խաչիկյանը մահացել է, իսկ 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: