Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2022 11:04
ՃՏ պատահարներ
![Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց](/timthumb?src=/resources/police/img/news/big/1669273660-576.jpeg&q=75&w=780&wm=1)
Նոյեմբերի 23-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 21-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել: 38-ամյա ուղևորը՝ Սերգեյ Հովհաննիսյանը, մահացել է, իսկ 49-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: