30-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
06.12.2021 10:23
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. ճանապարհին «Ֆոլքսվագեն Վենտոյի» 30-ամյա վարորդ Զհար Բրոյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: