Պատահար Եղվարդի խճուղում. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 56-ամյա վարորդը տեղում մահացել է
16.11.2018 10:13
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 15-ին, ժամը 16.45-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղու թիվ 70 էլեկտրասյան մոտ բախվել է ճամփեզրի եզրաքարերին և կողաշրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի ուղեմասում. 56-ամյա վարորդ Վարդանիկ Ասատրյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից և տեղում մահացել:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: