Պատահար Երևան-Իջևան ճանապարհին. 37-ամյա վարորդը տեղում մահացել է
18.10.2017 12:11
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 18-ին, ժամը 1.10-ին, 1980 թ. ծնված Արսեն Բալայանը, վարելով «Մերսեդես C-280» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հյուրանոցային համալիրի երկաթյա պատնեշին. վարորդը մահացած տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: