ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Երևան-Երասխ ճանապարհին. 39-ամյա վարորդը տեղում մահացել է

23.10.2017 10:06 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 6.05-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և ընկել ճամփեզրի փոսը. վարորդը՝ 1978 թ. ծնված Կարեն Հակոբյանը, տեղում մահացել է:
Նույն օրը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 36-ամյա քաղաքացուհի և հիվանդանոցում հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: